|
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՈՒՄԸ, ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒՅԹՈՒՆԸ, ՆՊԱՏԱԿԸ - ՈԻՍՈՒՑԻՉ-
Ինչ է ֆինանսական կրթումը
Ֆինանսական կրթումը մի գործընթաց է, որի ընթացքում
Ֆինանսական կրթման կարևորությունը Ֆինանսական կրթման անհրաժեշտությունը Ընդհանուր առմամբ ֆինանսական ծառայությունների/պրոդուկտների բարդ բնույթով, ինչպես նաև մարդկանց կողմից խելամիտ ֆինանսական որոշումների կայացման կարևորությամբ է պայմանավորված հանրության ֆինանսական կրթման անհրաժեշտությունը: ֆինանսական ծառայությունները բազմաբնույթ են, բարդ և ոչ այնքան հեշտ հասկանալի մասնավորապես այն անձանց համար, ովքեր առաջին անգամ են օգտվում դրանցից: Ֆինանսների վերաբերյալ քիչ տեղեկատված և գիտելիքներ ունեցող անհատը կարող է ոչ արդյունավետ կառավարել սեփական դրամական միջոցները, ինչի արդյունքում կարող է հայտվել բարդ ֆինանսական իրավիճակում: Օրինակ` պարտքերի կուտակումը, բավարար չափով խնայողություններ չկատարելը ֆինանսական անկանխատեսելի ծախսերի խուսափելու կամ ապագա կենսաթոշակի համար: Ֆինանսական կրթման նպատակը
Կրթված անհատը պետք է կարողանա`
Աշխարհի բազմաթիվ երկրներում կարևորում են ֆինանսական կրթման գործընթացը անձի վաղ հասակից սկսելը: Անհրաժեշտ է կրթել երեխաներին, ընդ որում ֆինանսական կրթումը պետք է սկսել դեռևս վաղ հասակից` 6-ից 8 տարեկանից: Ընդ որում ֆինանսական կրթումը անհարժեշտ է սկսել հիմնական հասկացություններից, ինչպիսիք են փողը, բյուջեն, բյուջեի պլանավորումը, պարտքը և այլն: Երեխաների ֆինանսական կրթման գործընթացում պետք է ներառել նաև խաղեր, գործնական աշխատանքներ և այլն: Վաղ հասակում երեխաներին կրթելու առավելություններից է այն, որ վաղ հասակից ֆինանսների հետ առնչությունը դառնում է երեխաների մոտ սովորույթ, մտածելակերպ և կյանքի /առօրյա/ վարվելակերպ: Դա ցանկալի է նաև հետևյալ պատճառով. վաղ հասակում երեխաներն առավել են հակված իրենց ծնողներին և ուսուցիչներին լսելու, քան մեծ տարիքում, ինչպես նաև առավել հեշտ են ընկալում մատուցվող գիտելիքը և ներկայացված տեղեկատվությունը: Երեխաներին սովորեցնել անհրաժեշտ է սովորեցնել իրենց իրավունքների և պարտականությունների մասին, նրանց ներկայացնել ֆինանսական գործիքները և իրացնել (կյանքի կոչել) նրանց իրավունքները: |
|
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright abcfinance.am 2009
Copyright abcfinance.am 2009
















