|
Ուսուցողական նյութեր - ՈԻՍՈՒՑԻՉ-
ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակված ուսուցողական նյութեր Ֆինանսական կրթման նպատակով ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել է հանրության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: Ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք միջոցառումներ. 1. Մշակվել են ուսուցողական բրոշյուրներ, որտեղ մատչելի կերպով ներկայացված են ֆինանսական ծառայությունները: Բրոշյուրները մշակվել են հետևյալ թեմաներով`
Այս բրոշյուրները կարող են օգտակար լինել ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների և նրանց ծնողների համար: Նշված բրոշյուրները բաշխվել են Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում: Իսկ բրոշյուրների էլեկտրոնային տարբերակները կարող եք բեռնել ` սեղմելով վերնագրերի վրա : Դուք կարող եք նաև այցելել մեր կայքի հրատարակումներ բաժին, որտեղ տեղադրված են բրոշյուրները և բազմաթիվ այլ նյութեր: 2. Աշակերտների համար մշակվել և թողարկվել են ուսուցողական խտասկավառակներ, որտեղ ներառված են ուսուցողական սլայդ շոուներ, տրամաբանական խաղեր, ինչպես նաև ուսուցողական ֆինանսական բառարան Սլայդ շոուները ներկայացված են ըստ առանձին թեմաների, որոնք պարունակում են տեքստեր, շարժական և անշարժ նկարներ, ինչպես նաև թեստեր և հարցեր, որոնց կարող եք միանգամից պատասխանել և նույն պահին էլ ստանալ արդյունքները` արդյոք Ձեր պատասխանը ճիշտ է, թե ոչ: Սլայդ շոուները պարունակում են ակտիվացված նշաններ, որոնցով կարող եք առաջ կամ հետ գնալ, փոխել բաժինը կամ վերսկսել նորից: Սլայդ շոուները վերաբերում են հետևյալ թեմաներին:Կենցաղային հաշվարկներ
Սլայդ շոուները կարող եք բեռնել սեղմելով վերնագրերի վրա: Տրամաբանական խաղերը բաղկացած են խաչբառերից և թաքնված բառերից, որոնց նպատակն է աշակերտների մոտ բարձրացնել ֆինանսական տերմինների իմացության և կիրառության մակարդակը: Դրանք կարող եք բեռնել սեղմելով այս վերնագրերի վրա: Ֆինանսական տերմինների և բացատրությունների նկարազարդ և համառոտ էլեկտրոնային բառարանը պարունակում է մոտ 100 բառ, որոնք հնարավորություն կտան աշակերտներին ավելի լավ հասկանալ ֆինանսական շուկայում օգտագործվող և երբեմն աշակերտներին անհասկանալի թվացող տերմինները: Սույն բառարանի սկզբունքը շատ պարզ է. մեկ բառ, մեկ կիրառելի նախադասություն, մեկ բացատրությունև մեկ համապատասխան պատկեր: Բառարանը կարող եք բեռնել սեղմելով այստեղ: Այս նյութերը ուսուցիչների համար կարող են օգտակար լինել տարրական և միջնական դպրոցի աշակերտներին ֆինանսների և տնտեսագիտության վերաբերյալ դասընթացների ժամանակ` առավել հետաքրքիր, պրակտիկ ուրախ և միաժամանակ օգտակար դարձնելով դասը: |
|
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright abcfinance.am 2009
Copyright abcfinance.am 2009
















