|
Ֆինանսական ծառայություններ ուսանողների համար - ՈՒՍԱՆՈՂ-
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Որոշ ֆինանսական կազմակերպություններ (բանկեր, ապահովագրական ընկերություն և այլն) առաջարկում են հատուկ ուսանողների համար նախատեսված ֆինանսական ծառայություններ : Դրանք հիմնականում մատուցվում են արտոնյալ պայմաններով, (օրինակ` ցածր սպասարկման վճարներ, նվերվե և այլն) : Բանկերի կողմից հատուկ ուսանողերի համար մատուցվող ծառայությունները լավ առիթ են ֆինանսական ծառայություններից օգտվելու և վերջիններիս հետ ընտելանալու համար, քանի որ հետագայում, հատկապես աշխատանքի անցնելուց հետո, Դուք հաճախ եք առնչվելու ֆինանսական ծառայությունների հետ : Ուստի ուսումնասիրեք ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունները, որպեսզի գտնեք Ձեզ համապատասխան ֆինանսական ծառայությունները: Բանկային հաշիվներ Բանկային հաշիվը ընթացիկ դրամական միջոցները` եկամուտներն ու ծախսերը, կառավարելու հարմար գործիք է: Ձեր և Բանկի միջև հարաբերությունների սկիզբը հիմնականում դրվում է ձեր կողմից բանկում բանկային հաշվի բացմամբ: Եթե Դուք Ձեր ուսմանը զուգահեռ աշխատում եք և ստանում եք որոշակի եկամուտ կամ ցանկանում եք ծնողների կողմից Ձեզ տրված գումարը պահել ապահով վայրում, ապա կարող եք պահել դրանք բանկում բացված հաշվի վրա : Դա Ձեզ թույլ կտա օգտվել բանկային հաշվի ընձեռած բոլոր հնարավորություններից` կատարել ձեր ընթացիկ, ամենօրյա փողային գործառնությունները և հետևել դրանց փոփոխություններին` մուտքերին և ծախսերին: Եթե Ձեր հաշվին կցեք վճարային քարտ, ապա կօգտվեք նաև բանկային հաշվի հեռակա կառավարման հնարավորությունից: Մինչ բանկային հաշիվ բացելը մանրամասն ուսումնասիրեք բանկերի կողմից առաջարկները` Ձեր պահանջներին համապատասխան ծառայություն ընտրելու նպատակով : Կարդացեք նաև մեր կայքի Բանկային հաշվի մասին նյութը : Վճարային քարտ Բանկերը հնարավոր է առաջարկեն որոշակի առավելություններով օժտված հատուկ ուսանողների համար վճարային քարտեր: Օրինակ սպասարկման վճարը կարող է ավելի ցածր լինել, քան այլ տեսակի վճարային քարտերինը, կամ ուսանողական քարտը կարող է հնարավորություն ընձեռել գնումներ կատարելիս օգտվել որոշ զեղչերից, կարող են լինել բոնուսային ծրագրեր, նվերներ և այլ : Վճարային քարտը գործիք է, որը Ձեզ հնարավորություն կտա
էլեկտրոնային առևտուր Ներկայիս կյանքը հնարավոր չէ պատկերացնել առանց ինտերնետի, իսկ վերջինիս բազմազան հնարավարությունները հեշտացնում և իրականանալի են դարձնում բազմաթիվ գործողություններ : Ինտերնետի ընձեռած բազմաթիվ հնարավորություններից մեկն էլ Էլեկտրոնային առևտուրն է (e-commerce, on-line shopping):Էլեկտրոնային առևտուրը իրենից ներկայացնում է գնումներ կատարելու ժամանակակից ու շատ հարմար եղանակ: Այն հնարավորություն է տալիս ինտերնետի միջոցով ձեռք բերել ամենաբազմազան ապրանքներ առանց տնից դուրս գալու` ցանկացած օր և ցանկացած ժամի` խնայելով Ձեր ջանքերն ու ժամանակը: Այժմ էլեկտրոնային առևտուր կատարելիս վճարման առավել տարածված եղանակը անկանխիկ վճարումն է` վճարային քարտերի կամ էլեկտրոնային փողի միջոցով: Ուստի անհարժեշտ է ունենալ վճարային քարտ (օրինակ` ArCa, VISA, Mastercard և այլն): Վճարային քարտով ինտերնետի միջոցով վճարում կատարելու համար Ձեզ անհրաժեշտ կլինի մուտքագրել քարտի դիմերեսին գրված համարը և, որոշ դեպքերում նաև հակառակ կողմում գրված թվերը (սովորաբար` քառանիշ կամ եռանիշ): Ուստի եթե ձեռք եք բերում վճարային քարտն ինտերնետի միջոցով առևտուր անելու նպատակով, ապա ցանկալի է, որ քարտի դարձերեսում առկա լինի եռանիշ կամ քառանիշ թիվը: Որոշ էլեկտրոնային խանութներ հնարավորոթյուն են ընձեռում նաև վճարումներ կատարել կանխիկ դրամով` ընտրված ապրանքը Ձեր նշված հասցեով առաքելու ժամանակ: Մինչ էլեկտորանային առևտուր անելը ուսումնասիրեք մեր կայքի Գնումներ կատարել ինտերնետի միջոցով էջը` վերջինիս հնարավորությունների և ռիսկերի մասին առավել մանրամանս իմանալու համար: Վարկեր ուսանողների համար Եթե Դուք ուսման ֆինանսավորման համար միջոցների պակաս եք զգում, ապա կարող եք օգտվել հատուկ այդ նպատակով տրամադրվող ուսանողական վարկերից: Եթե Դուք աշխատում եք և ունեք կայուն եկամուտ, ապա կարող եք ինքներդ վարկ ստանալ` համապատասխան փաստաթղթերի հետ ներկայացնելով նաև տեղեկանք Ձեր ԲՈՒՀ-ից: Եթե Դուք չեք աշխատում, ապա Ձեզ համար ուսանողական վարկ կարող են ստանալ Ձեր ծնողները` ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը, այդ թվում նաև տեղեկանք ԲՈՒՀերից: Որպես կանոն տեղեկանքում նշվում է ուսանողի անունը, ազգանունը, բաժինը, կուրսը, ինչպես նաև ԲՈՒՀ-ի հաշվեհամարը, որին բանկն անմիջապես փոխանցում է գումարը: Սակայն բանկերը կարող են նաև հավելյալ տեղեկություններ պահանջել, ուստի` տեղեկանքի հստակ ձևի մասին անհրաժեշտ է տեղեկանալ հենց բանկերից: Ուսանողական վարկերի տրամադրման պայմաններին, ինչպես նաև վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ բանկերի ինտերնետային կայքերում կամ հենց բանկերի մասնաճյուղերում: Տես ավելին Ուսման ֆինանսավորում էջում : Ավանդ Դուք ունեք որոշակի նպատակներ (օրինակ` համակարգչի, հեռախոսի գնում, ճանապարհորդություն և այլն) և դրանց իրագործման համար Ձեր ուսմանը զուգահեռ աշխատում եք կամ խնայում եք Ձեր ծնողների կողմից տրված գումարը : Այս գումարը Դուք կարող եք պահել պահարանում կամ որևէ այլ թաքստոցում, օրինակ` բարձի տակ, և այն հետագայում օգտագործել Ձեր կարիքները հոգալու համար: Սակայն այս դեպքում պահված գումարի մեծությունը չի ավելանում, քանի որ այն Ձեզ համար « չի աշխատում»: Մեկ այլ տարբերակ է տնտեսած գումարը ավանդի տեսքով բանկում ներդնելը, որի դեպքում գումարի դիմաց Դուք կստանաք լրացուցիչ եկամուտ : Բանկերն առաջարկում են բազմաթիվ, տարբեր ժամկետներով ավանդային ծառայություններ, որոնք լինում են ինչպես ցպահանջ, այնպես էլ ժամկետային : Մինչ ավանդ ներդնելը մանրամասն ուսումնասիրեք մեր կայքի Ավանդի մասին նյութը, ինչպես նաև բանկերի կողմից առաջարկվող ավանդային ծառայությունները` Ձեր պահանջներին համապատասխան ավանդի տեսակ ընտրելու համար : |
|
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright abcfinance.am 2009
Copyright abcfinance.am 2009
















