Ինչ է ֆինանսական կրթումը
Ֆինանսական կրթումը մի գործընթաց է, որի ընթացքում
Ֆինանսական կրթման անհրաժեշտությունը
Ընդհանուր առմամբ ֆինանսական ծառայությունների/պրոդուկտների բարդ բնույթով, ինչպես նաև մարդկանց կողմից խելամիտ ֆինանսական որոշումների կայացման կարևորությամբ է պայմանավորված հանրության ֆինանսական կրթման անհրաժեշտությունը:
ֆինանսական ծառայությունները բազմաբնույթ են, բարդ և ոչ այնքան հեշտ հասկանալի մասնավորապես այն անձանց համար, ովքեր առաջին անգամ են օգտվում դրանցից:
Ֆինանսների վերաբերյալ քիչ տեղեկատված և գիտելիքներ ունեցող անհատը կարող է ոչ արդյունավետ կառավարել սեփական դրամական միջոցները, ինչի արդյունքում կարող է հայտվել բարդ ֆինանսական իրավիճակում:
Օրինակ` պարտքերի կուտակումը, բավարար չափով խնայողություններ չկատարելը ֆինանսական անկանխատեսելի ծախսերի խուսափելու կամ ապագա կենսաթոշակի համար:
Ֆինանսական կրթման նպատակը
Կրթված անհատը պետք է կարողանա`
Աշխարհի բազմաթիվ երկրներում կարևորում են ֆինանսական կրթման գործընթացը անձի վաղ հասակից սկսելը: Անհրաժեշտ է կրթել երեխաներին, ընդ որում ֆինանսական կրթումը պետք է սկսել դեռևս վաղ հասակից` 6-ից 8 տարեկանից:
Ընդ որում ֆինանսական կրթումը անհրաժեշտ է սկսել հիմնական հասկացություններից, ինչպիսիք են փողը, բյուջեն, բյուջեի պլանավորումը, պարտքը և այլն: Երեխաների ֆինանսական կրթման գործընթացում պետք է ներառել նաև խաղեր, գործնական աշխատանքներ և այլն:
Վաղ հասակում երեխաներին կրթելու առավելություններից է այն, որ վաղ հասակից ֆինանսների հետ առնչությունը դառնում է երեխաների մոտ սովորույթ, մտածելակերպ և կյանքի /առօրյա/ վարվելակերպ:
Դա ցանկալի է նաև հետևյալ պատճառով. վաղ հասակում երեխաներն ավելի են հակված իրենց ծնողներին և ուսուցիչներին լսելու, քան մեծ տարիքում, ինչպես նաև առավել հեշտ են ընկալում մատուցվող գիտելիքը և ներկայացված տեղեկատվությունը:
Երեխաներին անհրաժեշտ է սովորեցնել իրենց իրավունքների և պարտականությունների մասին, նրանց ներկայացնել ֆինանսական գործիքները և իրացնել (կյանքի կոչել) նրանց իրավունքները:

- ֆինանսական ծառայություններ սպառողները/ներդրողները ավելացնում են իրենց գիտելիքները ֆինանսական ծառայությունների, դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ,
- տեղեկատվության տրամադրման, խորհրդատվության կամ ուսուցման միջոցով ձեռք են բերում հմտություններ և վստահություն և այդ ամենի արդյունքում
Ֆինանսական կրթման կարևորությունը
- առավել զգոն են դառնում ֆինանսական ռիսկերի և հնարավորությունների նկատմամբ
- ունակ են լինում կայացնել տեղեկացված որոշումներ
- տեղեկանում են ուր դիմել օգնության համար,
- ինչպես պաշտպանել սեփական շահերը
- և ի՞նչ քայլեր ձեռնակել իրենց ֆինանսական վիճակը բարելավելու համար:
Ֆինանսական կրթման անհրաժեշտությունը
Ընդհանուր առմամբ ֆինանսական ծառայությունների/պրոդուկտների բարդ բնույթով, ինչպես նաև մարդկանց կողմից խելամիտ ֆինանսական որոշումների կայացման կարևորությամբ է պայմանավորված հանրության ֆինանսական կրթման անհրաժեշտությունը:
ֆինանսական ծառայությունները բազմաբնույթ են, բարդ և ոչ այնքան հեշտ հասկանալի մասնավորապես այն անձանց համար, ովքեր առաջին անգամ են օգտվում դրանցից:
Ֆինանսների վերաբերյալ քիչ տեղեկատված և գիտելիքներ ունեցող անհատը կարող է ոչ արդյունավետ կառավարել սեփական դրամական միջոցները, ինչի արդյունքում կարող է հայտվել բարդ ֆինանսական իրավիճակում:
Օրինակ` պարտքերի կուտակումը, բավարար չափով խնայողություններ չկատարելը ֆինանսական անկանխատեսելի ծախսերի խուսափելու կամ ապագա կենսաթոշակի համար:
Ֆինանսական կրթման նպատակը
- Բարձրացնել անհատի ռացիոնալ և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակությունը,
- Բարելավել անհատի անձնական ֆինանսների կառավարման արդյունավետությունը, որը կօգնի բարելավել նրանց ֆինանսական պայմանները:
- Ավելացնել անհատի գիտելիքները ֆինանսական ծառայությունների, դրանց ռիսկերի և առավելությունների վերաբերյալ: Տեղեկացնել անհատին իր իրավունքների և պարտականությունների մասին:
Կրթված անհատը պետք է կարողանա`
- կառավարել իր անձնական ֆինանսները
- հետևել անձնական ֆինանսների վիճակին
- պլանավորել անձնական ֆինանսները կյանքի ընթացքում
- տեղեկացված որոշումներ կայացնել ֆինանսական ծառայությունների վերաբերյալ
- լինել տեղեկացված ֆինանսների վերաբերյալ հարցերում
Աշխարհի բազմաթիվ երկրներում կարևորում են ֆինանսական կրթման գործընթացը անձի վաղ հասակից սկսելը: Անհրաժեշտ է կրթել երեխաներին, ընդ որում ֆինանսական կրթումը պետք է սկսել դեռևս վաղ հասակից` 6-ից 8 տարեկանից:
Ընդ որում ֆինանսական կրթումը անհրաժեշտ է սկսել հիմնական հասկացություններից, ինչպիսիք են փողը, բյուջեն, բյուջեի պլանավորումը, պարտքը և այլն: Երեխաների ֆինանսական կրթման գործընթացում պետք է ներառել նաև խաղեր, գործնական աշխատանքներ և այլն:
Վաղ հասակում երեխաներին կրթելու առավելություններից է այն, որ վաղ հասակից ֆինանսների հետ առնչությունը դառնում է երեխաների մոտ սովորույթ, մտածելակերպ և կյանքի /առօրյա/ վարվելակերպ:
Դա ցանկալի է նաև հետևյալ պատճառով. վաղ հասակում երեխաներն ավելի են հակված իրենց ծնողներին և ուսուցիչներին լսելու, քան մեծ տարիքում, ինչպես նաև առավել հեշտ են ընկալում մատուցվող գիտելիքը և ներկայացված տեղեկատվությունը:
Երեխաներին անհրաժեշտ է սովորեցնել իրենց իրավունքների և պարտականությունների մասին, նրանց ներկայացնել ֆինանսական գործիքները և իրացնել (կյանքի կոչել) նրանց իրավունքները:
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright abcfinance.am 2009
Copyright abcfinance.am 2009