Գլխավոր
Գլխավոր
RSS Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
 
 
 
 
 
 
 
 
ԱՊՊԱ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ և ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ

- Վարկավորման հատուկ ծրագրեր-ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ և ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ



ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ և ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ ԾՐԱԳԻՐ

2011 թվականի օգոստոսի 23-ին հաստատվել է «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական պետական ծրագիրը (Այսուհետ` Ծրագիր), որի իրականացումը վստահվել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը:

Ծրագրի նպատակը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Երևան քաղաքի Պարույր Սևակի 8 հասցեում կառուցել բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով հիփոթեքային վարկավորման միջոցով տրամադրվելու են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին:

Բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցվող բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքը լինելու է մոնոլիտ-երկաթբետոնյա, բազալտի եւ ֆելզիտի արտաքին երեսպատմամբ: Այն ունենալու է 6 շքամուտք, 14 բնակելի հարկ, մեկ, երկու, երեք եւ չորսսենյականոց 216 բնակարաններ, ստորգետնյա ավտոկայանատեղեր` նախատեսված մոտ 130 ավտոմեքենաների համար: Բնակարանները շահառուներին հանձնվելու են ամբողջովին վերանորոգված` պիտանի միանգամից բնակեցման համար:

Շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ եւ կանաչապատ հանգստի գոտիներ, իսկ շենքի առաջին հարկն օգտագործվելու է հասարակական սպասարկման նպատակով: Տարածքն ունենալու է արտաքին լուսավորություն: Կապալառու կազմակերպության կողմից բնակարանների 1քմ-ի արժեքը սահմանվել է 184 հազար ՀՀ դրամ:

Ծրագրի շահառուները

Ծրագիրը նախատեսված է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամների համար: Վերջիններիս ընտրությունը և ցուցակագրումը իրականացվում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից:

Ուստի, անհրաժեշտ է դիմել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը` պարզելու արդյոք Դուք հանդիսանում եք ծրագրի շահառու, թե ոչ: «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կապի տվյալներն են`

Ալեք Մանուկյան 1, Երեւան, 0025, ՀՀ,
Հեռախոս` (+374 10) 555 461,
Էլ. փոստ info@ysugu.am
http://www.ysugu.am

Ծրագրի շրջանակներում, շահառու հանդիսանալու դեպքում, Դուք բնակարանի ձեռք բերումը կարող եք իրականացնել

1. Ձեր սեփական միջոցների հաշվին,
2. Հիփոթեքային վարկ ստանալու միջոցով:

Սակայն հիշեք, եթե «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից Դուք համարվել եք շահառու, ապա չի նշանակում, որ բանկը որոշում կկայացնի Ձեզ տրամադրլ հիփոթեքային վարկ:

Մանրամասները ներկայացված են սույն նյութի «Ինչպես է բանկը կայացնում վարկը տրամադրելու վերաբերյալ որոշումը» բաժնում:

Ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկի տրամադրումը

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ- ն ծրագրի ֆինանսավորման իրականացման նպատակով հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել և Ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռք բերման համար մատչելի պայմաններով հիփոթեքային վարկեր է տրամադրում:

Եթե Դուք հանդիսանում եք ծրագրի շահառու և բնակարան ձեռք բերելու նպատակով ցանկանում եք ստանալ հիփոթեքային վարկ, ապա «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից ստացված տեղեկանքով, որտեղ պետք է նշված լինի բնակարանի արժեքը և մասնաբաժինների տրամադրման ժամկետները, պետք է այցելեք «ՎՏԲ- Հայաստան Բանկի» ք.Երևան մասնաճյուղերից որևէ մեկը` վարկի հայտ և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու համար, որոնց միջոցով բանկը կայացնում է վարկ տրամադրելու վերաբերյալ նախնական որոշումը:

Դիմեք «ՎՏԲ- Հայաստան Բանկին`» պարզելու համար, թե որ մասնաճյուղերում Դուք կարող եք վարկ ստանալու հայտ ներկայացնել:

Հիփոթեքային վարկի տրամադրման պայմանները

Հիփոթեքային վարկի պայմանները սահմանվել են “Բնակարան երիտասարդներին”ՈՒՎԿ ՓԲԸ խորհդի 2011 թվականի օգոստոսի 23 թիվ 13 Լ որոշմամբ հաստատված «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին” բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի ներքո “Բնակարան երիտասարդներին” ՈՒՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերին ներկայացվող պահանջների վերաբերյալ» կարգով և ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկի տրամադրման պայմաններով:

Հիփոթեքային վարկի տրամադրման պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ “ՎՏԲ- Հայաստան” Բանկի ինտերնետային կայքում` http://www.vtb.am/retail/credits/hipotec/gitnkannerin/  հղման միջոցով և «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին” բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի ներքո “Բնակարան երիտասարդներին” ՈՒՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերին ներկայացվող պահանջների վերաբերյալ» կարգի միջոցով:

Ինչպես է բանկը կայացնում վարկը տրամադրելու վերաբերյալ որոշումը

Բանկը Ձեզ վարկ տրամադրելուց առաջ պետք է համոզված լինի, որ Դուք ի վիճակի կլինեք վերադարձնել վերցված վարկը, այսինքն` Դուք ունեք այդպիսի ցանկություն և կարողություն:

Ձեր վարկունակությունը հենց այն կարողությունն ու ցանկությունն է, որը վարկատուն գնահատում է` որպես կանոն հաշվի առնելով`
  • Ձեր և Ձեր ընտանիքի եկամուտները: Բանկը դիտարկում է Ձեր և Ձեր ընտանիքի և համավարկառուների եկամուտների չափն ու «պատմությունը», կայուն աշխատանք (եկամուտներ) ունենալու հանգամանքը,
  • Ձեր կուտակած միջոցները: Բանկը դիտարկում է Ձեր խնայողությունները,
  • Ձեր (համավարկառուի) վարկային պատմությունը: Մինչ վարկ տրամադրելը բանկը ցանկանում է համոզվել` արդյոք Դուք վստահելի՞ անձ եք, պատշաճ կերպով կատարե՞լ եք Ձեր նախկին պարտավորությունները,
  • Վարկի ապահովվածությունը: Ձեր կողմից ձեռք բերվող բնակարանը այն գրավի առարկան է, որը պետք է հանդիսանա որպես Ձեր հիփոթեքային վարկի առաջնային ապահովության միջոց:
Որպեսզի վարկատուն Ձեզ վարկ տրամադրելու որոշում կայացնի, նախևառաջ Դուք պետք է վարկատուին ներկայացնեք վարկը ստանալու համար պահանջվող փաստաթղթերը և լրացնեք վարկային հայտը:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC