|
Ավանդային հաշվիչ --
Ավանդային հաշվիչը հաշվարկում է տվյալ ավանդատեսակի համար ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (ՏՏԵ): Տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան կկազմի Ձեր ավանդի տարեկան եկամտաբերությունը, եթե Դուք կատարեք ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կամ ավանդից ստացված տոկոսագումարները ավելացնեք Ձեր կողմից ներդրված ավանդի մայր (սկզբնական) գումարին (Դա ավանդի դիմաց տոկոսագումարների կապիտալացումն է):
Ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կարող են հանդիսանալ այն վճարները, որոնք Դուք պարտավոր եք կատարել բանկին մինչ ավանդային պայմանագիր կնքելը կամ պայմանագրի գործողության ընթացքում: Այդպիսի վճարներ կարող են հանդիսանալ օրինակ հաշվի բացման, հաշվի սպասարկման կամ կանխիկացման վճարները: Հարկերը չեն հանդիսանում պարտադիր վճարներ: Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը ստանալու համար լրացրեք ներքևում ներկայացված աղյուսակը: Տե'ս ավելին տարեկան տոկոսային եկամտաբերության մասին: ՆՇՈՒՄ` Ոչ ամբողջական թվեր մուտքագրելու դեպքում թվերը առանձնացնելու համար օգտագործեք “կետ”, օրինակ` 10.5: |
|
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright abcfinance.am 2009
Copyright abcfinance.am 2009















