|
Փաստաթղթային ակրեդիտիվ - ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ-
ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԱԿՐԵԴԻՏԻՎԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԱԿՐԵԴԻՏԻՎ ԿՆՔԵԼԻՍ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԱԿՐԵԴԻՏԻՎԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԻՆՉ Է ԱԿՐԵԴԻՏԻՎԸ Ակրեդիտիվը գործընկերների միջև ֆինանսական հարաբերությունների կազմակերպման ու կարգավորման ամենաապահով եղանակներից է, հատկապես երբ գործընկերները նոր են և դեռևս չկա փոխադարձ լրիվ վստահություն: Մատակարարը, միշտ ցանկանում է համոզված լինել, որ առաքված ապրանքների դիմաց ժամանակին կստանա գումարը և, որպես կանոն, պահանջում է վճարել նախքան ապրանքների առաքումը, իսկ գնորդը ցանկանում է ստանալ ապրանքները, համոզվել, որ ամեն ինչ կարգին է և նոր միայն վճարում կատարել: Այս դեպքում ակրեդիտիվը կարող է հանդիսանալ արդյունավետ լուծում: Ակրեդիտիվը գնորդի բանկի պարտավորությունն է վճարել մատակարարին ապրանքների առաքման կամ ծառայությունների մատուցման դիմաց` վերջինիս կողմից ակրեդիտիվում նշված փաստաթղթերի ներկայացման դեպքում: Այս դեպքում և´ մատակարարի, և´ գնորդի համար գործարքի երկրորդ կողմ է դառնում բանկը: Գնորդը հնարավորություն է ստանում սահմանել այն փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ են համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է և վճարում կատարել: Իսկ մատակարարը համոզված է լինում, որ ապրանքները առաքելուց հետո անմիջապես կստանա գումարը գնորդի բանկից` վերջինիս ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը: ԱԿՐԵԴԻՏԻՎ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ Ակրեդիտիվ գործարքի մասնակիցներն են` 1. գնորդը, 2. մատակարարը, 3. գնորդի բանկը (թողարկող կամ էմիտենտ բանկ), 4. մատակարարի բանկը (ծանուցող բանկ), 5. հաստատող բանկը (հաստատված ակրեդիտիվի դեպքում): ԻՆՉ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ԱԿՐԵԴԻՏԻՎԸ Ակրեդիտիվը թույլ է տալիս գործարք կատարել առավել հարմար ու արդյունավետ եղանակով և ունի մի շարք առավելություններ և´ գնորդների, և´ մատակարարների, և´ բանկերի համար: ![]() ԱԿՐԵԴԻՏԻՎԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ Գոյություն ունեն ակրեդիտիվի տարբեր տեսակներ 1. Ըստ երրորդ բանկի առկայության` • հաստատված ակրեդիտիվ, • չհաստատված ակրեդիտիվ: Հաստատված ակրեդիտիվի դեպքում գնորդի բանկում բացված ակրեդիտիվը հաստատվում է նաև մեկ այլ` մատակարարի համար վստահելի բանկի կողմից, որը պարտավորվում է վճարել մատակարարին ակրեդիտիվում նշված գումարը, եթե առաջին բանկը ինչ-ինչ պատճառներով չկարողանա վճարել: Սա նվազեցնում է մատակարարի` գումարը չստանալու ռիսկը: Իսկ չհաստատված ակրեդիտիվի դեպքում ակրեդիտիվը բացում է գնորդի բանկն ու վերջինս էլ միայնակ կրում է գումարը վճարելու պարտականությունը: 2. Ըստ ակրեդիտիվի պայմանների միակողմանի փոփոխության իրավունքի առկայության` • հետ կանչվող ակրեդիտիվ, • հետ չկանչվող ակրեդիտիվ: Հետ կանչվող ակրեդիտիվի դեպքում գնորդը կարող է միակողմանիորեն` առանց մատակարարի համաձայնության փոփոխել ակրեդիտիվի պայմանները: Քանի որ ակրեդիտիվի այս տեսակը մատակարարի համար բավականին ռիսկային է, այն հազվադեպ է կիրառվում: Իսկ հետ չկանչվող ակրեդիտիվի դեպքում գնորդը չունի այդպիսի իրավունք: 3. Ըստ դրամական միջոցներով ապահովվածության` • լրիվ ապահովված, • մասնակի ապահովված, • չապահովված: Դրամական միջոցներով լրիվ ապահովված ակրեդիտիվը ենթադրում է, որ գնորդը ակրեդիտիվ բացելու ժամանակ իր հաշվին պետք է ունենա բավարար միջոցներ` ակրեդիտիվով նախատեսված վճարումն ամբողջությամբ կատարելու համար: Ընդ որում` բանկը սառեցնում է այդ միջոցները գործարքի ողջ տևողության ընթացքում: Այլ կերպ ասած` գնորդը զրկվում է դրանք օգտագործելու իրավունքից: Դրամական միջոցներով մասնակի ապահովված ակրեդիտիվի դեպքում գումարի մի մասը վճարում է գնորդը, մյուս մասը` բանկը: Այսինքն` բանկը նաև իրականացնում է գործարքի ֆինանսավորում: Դրամական միջոցներով չապահովված ակրեդիտիվի դեպքում գումարն ամբողջությամբ տրամադրվում է բանկի կողմից` իրականացվում է գործարքի ամբողջական ֆինանսավորում: Վերջին երկու դեպքերում տրամադրված ֆինանսավորման դիմաց բանկը գանձում է տոկոսագումարներ և կարող է պահանջել գրավի կամ որևէ այլ երաշխիքի առկայություն: ԻՆՉՊԵՍ ԲԱՑԵԼ ԱԿՐԵԴԻՏԻՎ ![]() մատուցման պայմանագիր. ապրանքները գնորդին. ստանալու համար. համապատասխանելու դեպքում` գումարը փոխանցում է մատակարարի բանկին. ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԱԿՐԵԴԻՏԻՎ ԿՆՔԵԼԻՍ ՄԻՆՉԵՎ ԱԿՐԵԴԻՏԻՎ ԲԱՑԵԼԸ 1. Ուսումնասիրեք շուկան: Պարզեք, թե որ բանկերում կարող եք բացել ակրեդիտիվ: Այցելեք բանկերի գրասենյակներ կամ ինտերնետային կայքեր: 2. Հստակ կողմնորոշվեք, թե ինչ տեսակի ակրեդիտիվ եք ցանկանում բացել` դրամական միջոցներով լրիվ կամ մասնակի ապահովված, թե չապահովված, և այլն: 3. Համեմատեք ակրեդիտիվ բացող բոլոր բանկերի կողմից առաջարկվող պայմանները և ընտրեք Ձեզ համար առավել հարմարը: ԱԿՐԵԴԻՏԻՎ ԲԱՑԵԼԻՍ Եթե արդեն ընտրել եք Ձեզ համար առավել հարմար տարբերակը և ցանկանում եք պայմանագիր կնքել, ապա նախքան ստորագրելը ուշադիր կարդացեք այն` պարզելով, թե որքան է 1. ակրեդիտիվ բացելու համար բանկի կողմից գանձվող միջնորդավճարը, 2. տրամադրվող ֆինանսավորման դիմաց գանձվող տարեկան տոկոսադրույքը (դրամական միջոցներով մասնակի ապահովված կամ չապահովված ակրեդիտիվի դեպքում) և երբ/ինչ պարբերականությամբ պետք է վճարել այդ տոկոսագումարները, 3. ակրեդիտիվի պայմանների փոփոխման դեպքում գանձվող լրացուցիչ վճարները, 4. ակրեդիտիվով սահմանված փաստաթղթերի ստուգման և վճարի կատարման համար գանձվող վճարը, 5. ակրեդիտիվի հաստատման համար սահմանված սակագները (հաստատված ակրեդիտիվի դեպքում), 6. տույժերի և տուգանքների չափերը: ԱԿՐԵԴԻՏԻՎ ԲԱՑԵԼՈՒՑ ՀԵՏՈ Բանկում ակրեդիտիվ բացելուց գործարք կնքելուց հետո անհրաժեշտ է պայմանագրում սահմանված ժամկետներում և կարգով կատարել բոլոր պարտականությունները: Այդպիսով Դուք • զերծ կմնաք տույժեր և տուգանքներ վճարելուց, • հիմք կդնեք Ձեր դրական վարկային պատմության ձևավորմանը և կմեծացնեք հետագայում առանց որևէ դժվարությունների ֆինանսական ծառայություններից օգտվելու Ձեր հնարավորությունները: |
|
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright abcfinance.am 2009
Copyright abcfinance.am 2009


















